Նազարբաեւի հանձնած կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել

15:54   02 Հուլիս 2020    289

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հանձնած կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է նրա մամուլի խոսնակ Այդոս Ուքիբայը:

«Ես լավ նորություն ունեմ: Այսօր Ելբասիի (ազգի առաջնորդ) հանձնած կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել: Բժիշկների խորհրդով Նուրսուլթան Նազարբաեւը շարունակում է մնալ ինքնամեկուսացման ռեժիմում, հեռահար աշխատել եւ շատ ժամանակ տրամադրել մաքուր օդին զբոսանքին»,-գրել է նա Twitter-ի իր էջում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նազարբաեւ  


Վերնագիրի այլ պիտակները