ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 50,6 հազար նոր դեպք է հայտնաբերվել

16:43   02 Հուլիս 2020    238

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 50 655 եւ մահվան 645 նոր դեպք է գրանցվել:

Նման տվյալներ է ներկայացնում Ջոն Հոփքինսկի անվան համալսարանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մեկ օր առաջ գրանցվել է վարակման 44 766 եւ մահվան 1277 նոր դեպք:

Պանդեմիայի ողջ ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է վարակման 2 686 587 եւ մահվեն ավելի քան 128 000 դեպք: Ապաքինվել է 730 000 մարդ:

Աշխարհում վարակվածների թիվը հասնում է 10,7 միլիոնի, ավելի քան 516 000 մարդ մահացել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները