Բրիտանիան մեղմացնում է զբոսաշրջության կարանտինային ռեժիմը 75 երկրների համար

20:27   02 Հուլիս 2020    253

Մեծ Բրիտանիայի կառավարությունն կմեղմացնի իր օդային կամուրջների սահմանափակումները և պարզապես վերջ կդնի կորոնավիրուսային կարանտինի կանոններին 75 երկրներից ժամանողների համար, որպեսզի մարդիկ կարողանան արձակուրդի գնալ:

Մեծ Բրիտանիան շուտով կվերացնի զբոսաշրջային արգելքները Եվրամիության (ԵՄ) և բրիտանական տարածքների գրեթե բոլոր ուղղությունների համար` Բերմուդա, Ջիբրալթար, Թաիլանդ, Նոր Զելանդիա: Այնուամենայնիվ, տրանսպորտի նախարարության խոսնակը հրաժարվել է հանպատրաստից մեկնաբանություններ տալուց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը քննարկում էր, թե ինչպես վերագործարկել միջազգային ճանապարհորդությունն այն բանից հետո, երբ այս ոլորտում ևս երկշաբաթյա կարանտինային ռեժիմը պարտադիր է, ինչը ավելացրել է փակ զբոսաշրջության և տուրիստական արդյունաբերության հիմնախնդիրները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները