Պեսկովը մեկնաբանել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները

20:46   02 Հուլիս 2020    257

Կրեմլում գոհ են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներից և դրանք հաղթական են համարում: Ինչպես փոխանցում է РБК-ն, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ըստ էության, դե-ֆակտո նախագահ Պուտինի նկատմամբ վստահության մասին փաստող հաղթական հանրաքվե է կայացել»,- ասել է Պեսկովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կրեմլում սպասում էին ՌԴ քաղաքացիների բարձր հետաքրքրվածությանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: «Դա պայմանավորված է եղել փոփոխությունների ձևավորման գործընթացքում հասարակական ակտիվությամբ»,- նշել է նախագահի խոսնակը: Նրա խոսքով, սակայն, «նման բարձր մասնակցության հայտ և աջակցության բարձրագույն մակարդակ» կանխատեսելը բարդ էր:

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեաթերթիկների 100 տոկոսի դիտարկումից հետո երկրի Հիմնական օրենքում փոփոխություններ անելուն կողմ է քվեարկել քաղաքացիների 77.92 տոկոսը, դեմ՝ 21.27 տոկոսը: Մասնակցության հայտը կազմել է 67.97 տոկոս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները