Ամազոնյան անտառներում հունիսին ռեկորդային հրդեհներ են տեղի ունեցել

21:08   02 Հուլիս 2020    298

Բրազիլիայի ամազոնյան անտառներում հունիսին շուրջ 2300 բռնկումներ են տեղի ունեցել, որը 20 տոկոսով ավելին է, քան 2019 թվականին տեղի ունեցած հրդեհները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով Բրազիլիայի տիեզերական հետազոտությունների ազգային ինտիտուտին, անցյալ տարի 1880 հրդեհ էր արձանագրվել: Իսկ նախորդ ամիս տեղի ունեցած բռնկումները ռեկորդային էին վերջին 13 տարվա ընթացքում:

Նշվում է, որ իրավիճակն էլ ավելի է բարդանում կորոնավիրուսի համավարակի պատճառով, քանի որ մարդիկ ստիպված են առավել հաճախ գտնվել տանը: Դրա պատճառով զգալորեն նվազնում է անտառային տարածքների վերահսկողությունը:

Արդյունքում մեծանում է նաև միտումնավոր հրդեհումների թիվը, որոնց հեղինակների նպատակն անտառային տարածքը գյուղատնտեսական նպատակներով օգտագործելն է: Միևնույն ժամանակ, հրդեհները վնաս են հասցնում ոչ միայն շրջակա միջավայրին, այլև մարդկանց. կրակի ծուխը կարող է թուլացնել բնակիչների թոքերը, հատկապես՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները