ԵՄ-ն հեռու է կորոնավիրուսի հետեւանքներից վերականգնման հիմնադրամի շուրջ համաձայնության հասնելուց

21:43   02 Հուլիս 2020    270

Հուլիսին ավելի ուշ կայանալիք ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի նախաշեմին կորոնավիրուսի հետեւանքներից Եվրամիության վերականգնման հիմնադրամի շուրջ բանակցությունները դեռեւս երկար ճանապարհ ունեն անցնելու, հայտնել է քննարկումներին մասնակցող դաշինքի բարձրաստիճան մի պաշտոնյա:

Անանուն մնալու պայմանով խոսող պաշտոնյան հայտնել է, որ բանակցողները մտադիր են պահպանել վերականգնման ենթադրվող հիմնադրամի չափը՝ 750 մլրդ եվրո, բայց թեթեւակի կրճատել ԵՄ բազմամյա բյուջեի չափը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կառաջարկի 2021-2027 թվականների բյուջեն 1,05 տրլն եվրոյից մինչեւ 1,094 տրլն եվրո չափով, հայտնել է պաշտոնյան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները