«Մենք ապրում ենք անվտանգ, հանգիստ երկրում, ինչի համար էլ մեզ նախանձում են մեր եղբայր ռուսները, ուկրաինացիները». Լուկաշենկո

10:31   03 Հուլիս 2020    186

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ ելույթի ընթացքում հայտարարել է, որ երկրի խաղաղության առումով ռուսներն ու ուկրաինացիները նախանձում են բելառուսներին:

Բելառուս առաջնորդն անդրադարձել է նաև օգոստոսի 9-ին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին: Լուկաշենկոյի ելույթի տեքստը հրապարակվել է երկրի նախագահի պաշտոնական կայքում:

«Ես նախագահական պայքարի մեջ եմ ոչ նրա համար, որ կապտած մատներով կառչում եմ այդ աթոռից: Ես իմ կյանքի լավագույն տարիները, ինչպես ձեզնից շատերը, նվիրել եմ այս երկրի կառուցմանը: Ինչպես կարողացել ենք, ինչպես կարողացել եմ, այդպես էլ կառուցել ենք: Պարզվել է` մյուսներից ոչ վատ: Կարևորն այն է, որ խուսափել ենք պատերազմներից, ապրում ենք անվտանգ, հանգիստ երկրում, որտեղ ցանկացած ոք, որը երեխա ունի, օրվա ցանկացած ժամի կարող է դուրս գալ փողոց ու հանգիստ լինել: Մեզ նախանձում են այլ երկրների մարդիկ՝ մեր եղբայր ռուսները, ուկրաինացիները: Իսկ մենք ապրում ենք և չենք հասկանում, թե ինչպես դա մեզ բաժին հասավ»,-ասել է Բելառուսի առաջնորդը:

Լուկաշենկոն խոսքն ավարտել է բելառուս ժողովրդին Անկախության օրվա առիթով շնորհավորելով:

Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրությունները կայանալու են օգոստոսի 9-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները