Եվրոպայում կարող է միասնական վճարային համակարգ գործել

11:13   03 Հուլիս 2020    166

Եվրոպական բանկերը մտադիր են միասնական վճարային համակարգ ստեղծել ամբողջ Եվրոպայում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ։

Այս համաձայնությանն են եկել եվրագոտու 16 բանկեր՝ Նիդեռլանդներից, Իսպանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Բելգիայից:

Վճարային համակարգը կստեղծվի ամբողջ Եվրոպայի սպառողների և վաճառողների համար:

EPI համակարգը գտնվում է իրագործման փուլում։ Համակարգի ամբողջական գործարկումը նախատեսվում է մինչև 2022 թվականը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրոպա  


Վերնագիրի այլ պիտակները