Ստամբուլում սկսվում է սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության գործով դատավարությունը

11:55   03 Հուլիս 2020    208

Ստամբուլում սկսվում է սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության գործով դատավարությունը:

Դատարանի առաջ կկանգի 20 մեղադրյալ: Դատը կանցնի հեռավար:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում` Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանությունը պնդում էր, որ լրագրողը սպանվել է հյուպատոսության շենքի ներսում:

Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշըգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո: Ավելի ուշ սաուդյան իշխանությունները խոստովանել էր, որ լրագրողը սպանվել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ստամբուլ   Խաշըգջի  


Վերնագիրի այլ պիտակները