Մյանմայում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 160-ի

12:44   03 Հուլիս 2020    215

Մյանմայի հյուսիսում նեֆրիտի հանքի մոտակայքում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 160-ի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ տեղական հրդեհային դեպարտամենտի` սողանքը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան երկրի հյուսիսում գտնվող Կաչին նահանգի Խփական բնակավայրի տարածքում: Պատճառը հորդառատ անձրևներն են:

Հաղորդվում է, որ 43 մարդ հոսպիտալացվել է, փրկարարաորոնողական աշխատանքները շարունակվում են:

Զոհերի կեսի ինքնությունը դեռ չի պարզվել, նրանց մեծ մասը միգրանտներ էին, որոնք բնակվում էին հանգի հարևանությամբ գտնվող փոքր վրաններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մյանմա  


Վերնագիրի այլ պիտակները