Տեխասում կորոնավիրուսով վարակումների աճի ֆոնին դիմակ կրելը պարտադիր է դարձել

13:51   03 Հուլիս 2020    186

Ամերիկյան Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել է, որ նահանգում դիմակ կրելը պարտադիր կդառնա՝ կորոնավիրուսով վարակումների թվի կտրուկ աճի ֆոնին:

Նահանգապետի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ նահանգապետը հրաման է արձակել, որով «Տեխասի բոլոր բնակիչների համար պարտադիր է դեմքի դիմակ կրելը, որը ծածկում է քիթը և բերանը, այն շրջանների հասարակական վայրերում, որտեղ որոշակի բացառություններով կորոնավիրուսով վարակման 20 և ավելի դեպքեր կան», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի դա, հաղորդվում է, որ նահանգապետը քաղաքապետերին և շրջանների դատավորներին հնարավորություն է ընձեռել ավելի քան 10 հոգանոց հավաքների սահմանափակումներ դնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները