Կարանտինի ընթացքում անհայտ անձինք թալանել են Եվրախորհրդարանը

13:47   03 Հուլիս 2020    182

Եվրախորհրդարանի մոտ 50 պատգամավոր մարտի կեսերից սահմանված երկար կարանտինից հետո Բրյուսել վերադառնալուց հետո իրենց աշխատասենյակները թալանված են գտել: Կորել են նոութբուքներ, պլանշետները և այլ թանկարժեք իրեր:

«Սա սարսափելի սկանդալ է, ես չեմ հասկանում, թե ինչու են բոլորն այդ մասին լռում»,- Известия-ի փոխանցմամբ՝ հայտնել է Գերմանիայից պատգամավոր Նիկո Զեմստրոտը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իր բրյուսելյան աշխատասենյակից գողացել են 2 նոութբուք: Նա վստահություն է հայտնել, որ գողերը «փորփրել են» պատգամավորների բոլոր իրերը, քանի որ աշխատասենյակները թափթփված են եղել:

Պարբերականի հաղորդմամբ՝ 2020-ին Եվրախորհրդարանը ծրագրում է պահպանության ուղղությամբ ավելի քան 23 միլիոն եվրո վճարել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները