Ս-500 հակաօդային պաշտպանությունը կարող է հիպերձայնային զենք ոչնչացնել մերձավոր տիեզերքում

14:57   03 Հուլիս 2020    250

Նոր սերնդի Ս-500 «Պրոմեթեւս» հակաօդային պաշտպանության համակարգը (ABM) կկարողանա արբանյակներ ու հիպերձայնային զենք ոչնչացնել մերձավոր տիեզերքում, հայտնել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Սերգեյ Սուրովիկինը:

Ըստ նրա՝ ԶՀՀ համակարգը կկարողանա ցածր ուղեծրային արբանյակներ ու «խացման տիեզերական զենքեր» ոչնչացնել:

«Ս-500 ԶՀՀ-ների մեջ ներդրված բնութագրերը հնարավորություն են տալիս բացի աերոդինամիկ եւ բալիստիկ թիրախներից ոչնչացնել բոլոր մոդիֆիկացիաների հիպերձայնային զենքերը, այդ թվում՝ մերձավոր տիեզերքում: Կարի է վստահորեն ասել, որ այս համակարգի նմանը պարզապես գոյություն չունի»,- ասել է Սուրովիկինը Ռուսաստանի ՊՆ-ի «Կրասնայա Զվեզդա» թերթին տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նշել է, որ Ս-500 համալիրը նախատեսված է միջին հեռահարության բալիստիկ հրթիռների, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մարտագլխիկների, ինչպես նաեւ հիպերձայնային ինքնաթիռների եւ անօդաչու թռչող սարքերի ոչնչնացման համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ս-500  


Վերնագիրի այլ պիտակները