«Մենք դեռևս չենք ծրագրում բացել ցամաքային սահմանները». Գախարիա

15:17   03 Հուլիս 2020    191

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ երկրի կառավարությունը դեռևս չի ծրագրում բացել ցամաքային սահմանները հարևան պետությունների հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

«Ինչ վերաբերում է սահմանների բացմանը, մենք դեռևս չենք կարող հապճեպ քայլեր ձեռնարկել: Վրաստանի քաղաքացիների` երկիր մուտք գործելու համար, ինչպես նաև բեռնափոխադրումների համար սահմանները բաց են: Հսկողությունը բավականին արդյունավետ է, սակայն մենք դեռևս չենք ծրագրում բացել սահմանները»,-հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գախարիա  


Վերնագիրի այլ պիտակները