Մերկելը կոչ է արել վերականգնողական հիմնադրամի մասին արագ համաձայնության հասնել

16:08   03 Հուլիս 2020    203

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել վերականգնողական հիմնադրամի մասին արագ համաձայնության հասնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այն պետք է նպաստի կորոնավիրուսի ճգնաժամից դուրս գալուն:

Նա ասել է, որ «ամեն օրը կարեւոր է»:

«Ճանապարհը խորդուբորդ է, եւ մեր նպատակին հասնելու համար պետք է բարի կամք եւ պատրաստակամություն դրսեւորենք բոլոր կողմերից փոխզիջման հասնելու համար: Իրավիճակը բացառիկ է, այդ պատճառով այն բացառիկ ջանքեր է պահանջում»,-հավելել է Մերկելը՝ հավելելով, որ միացյալ եւ ուժեղ Եվրոպայի ուղղությամբ աշխատանքը «որոշիչ քաղաքական գործիք է պոպուլիստների, հակադեմոկրատական ուժերի, ծայրահեղական շարժումների դեմ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները