Ինդոնեզիան հայտարարել է սեփական կորոնավիրուսային պատվաստանյութի մշակման մասին

16:32   03 Հուլիս 2020    224

Ինդոնեզիան աշխատում է սեփական կորոնավիրուսային պատվաստանյութի վրա՝ մտավախություն ունենալով, որ զարգացող երկրների համար այն կարող է դժվար հասանելի լինել, գրում է Jakarta Post-ը:

Հետազոտության և տեխնոլոգիաների նախարարության զարգացման թիմի ղեկավար Ալի Գուֆրոնա Մուկտին պնդում է, որ կենսատեխնոլոգիական համաշխարհային ընկերությունների արտադրական կարողությունները սահմանափակ են, և մատակարարման գլոբալ ցանցերը նույնպես դժվարությունների են հանդիպում: Ըստ նրա, անհրաժեշտ է մշակել սեփական պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ «Ինդոնեզիայում և Ինդոնեզիայի համար»:

Ակնկալվում է, որ Ինդոնեզիայի կորոնավիրուսային պատվաստանյութի մշակումը լավատեսական սցենարով կավարտվի 2021 թվականի սկզբին, իսկ տարվա երկրորդ կեսին հնարավոր կլինի սկսել փորձարկումները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները