Մեծ Բրիտանիան չեղարկում է ավելի քան 50 երկրից ժամանողների համար պարտադիր մեկուսացման պայմանը

17:08   03 Հուլիս 2020    195

Մեծ Բրիտանիան չեղարկում է 14-օրյա պարտադիր մեկուսացման պայմանը ավելի քան 50 երկրից ժամանողների համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը Sky News-ին տված հարցազրույցի ժամանակ:

«Պետությունն անտրտունջ աշխատում էր, որպեսզի հասնեինք այս փուլին, դրա համար անվտանգությունը պետք է մնա մեր ուշադրության կենտրոնում, և մենք առանց տատանվելու արագ ձեռք կառնենք նոր միջոցառումներ մեզ պաշտապնելու համար, եթե վարակման ցուցանիշը մեծանա այն երկրներում, որոնց հետ վերսկսում ենք հարաբերությունները»:

Երկրների ցանկը, որտեղից ժամանողների համար սահմանափակումը չեղարկվում է, Մեծ Բրիտանիան կհայտարարի ավելի ուշ:

Հիշեցնենք՝ հունիսի 8-ից Մեծ Բրիտանիա բոլոր ժամանողները պետք է անցնեին 14-օրյա կարանտին, բացառությամբ Իռլանդիայից, Մեն կղզուց և Նորմանդիայից ժամանողների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները