Իսրայելը կորոնավիրուսի նոր բռնկումներից հետո ծրագրում է վերականգնել մի շարք սահմանափակումներ

18:07   03 Հուլիս 2020    323

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հինգշաբթի հայտարարել է, որ երկիրը ծրագրում է վերականգնել մի շարք սահմանափակումներ վերջին օրերին կորոնավիրուսով վարակումների դեպքերի աճի պատճառով:

Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով The Jerusalem Post-ին: «Այս տեմպերով մենք կարող եք տասնյակ վարակումների հասնել: Մենք չենք կարող նման բան թույլ տալ»,- ասել է Նեթանյահուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարբերականի փոխանցմամբ՝ Նեթանյահուն հայտարարել է, որ վարակի նոր բռնկման դեմ պայքարը կարճաժամկետ չի լինի: Նա ընդգծել է, որ շաբաթվա սկզբին 50 տոկոսով աճել է այն դեպքերի թիվը, որոնց դեպքում մարդիկ կորոնավիրուսը տանում են ծանր վիճակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները