Հունաստանը զբոսաշրջիկների ընդունման նոր կանոններ է սահմանում

20:02   03 Հուլիս 2020    216

Հունաստանը զբոսաշրջիկների ընդունման նոր կանոններ է սահմանում: Հունաստան այցելելու համար անհրաժեշտ կլինի անկետա լրացնել եւ ստանալ շտրիխ կոդ:

Անկետան պետք է լրացնել թռիչքից 48 ժամ առաջ հատուկ ձեւով՝ The Passenger Locator Form, PLF: Հատուկ կայքում տեղադրված անկետայում զբոսաշրջիկը պետք է նշի օդանավակայանը, ժամանման վայրն ու Հունաստանում գտնվելու ժամկետները, ինչպես նաեւ կոնտակտային տվյալներ: Անկետան կարելի է լրացնել անգլերենով կամ գերմաներենով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ներկայացված տվյալները ստուգում է փորձագետների խումբը:

Շտրիխ կոդերը սքանավորվում են թղթային կրիչների կամ բջջային սարքերի վրա ժամանման կետերում՝ օդանավակայաններ, նավահանգիստներ, ցամաքային սահմաններ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները