Ղազախստանում տեղադրել են Նազարբաեւի հուշարձանը

20:36   03 Հուլիս 2020    237

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը տեսակապի ռեժիմում մասնակցել է Նուր Սուլթանում հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հուշարձանի բացման արարողությանը:

Հուշարձանը տեղադրվել է Պաշտպանության ազգային համալսարանում: Տոկաեւը տեղի ընտրությունը անվանել է խորապես խորհրդանշական ակտ, քանի որ Զինված ուժերը ստեղծվել են Նազարբաեւի հրամանով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Անկախության արշալույսին Նուրսուլթան Աբիշեւիչ Նազարբաեւը անձամբ է մասնակցել ռազմական շինարարության ամենաբարդ խնդիրների լուծմանը»,- ասել է Տոկաեւը՝ հավելելով, որ միայն հզոր զինված ուժերով ուժեղ պետությունը կկարողնա պահպանել ամբողջականությունն ու հեղինակությունը:

Պետության ղեկավարի խոսքով՝ հենց այս պատճառով իշխանությունները շարունակում են հատուկ ուշադրություն դարձնել բանակի մարտունակության եւ կադրերի որակավորման բարձրացմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները