ԱՄՆ ֆոնդային ինդեքսներն աճել են աշխատատեղերի աճի ֆոնին

20:55   03 Հուլիս 2020    243

ԱՄՆ ֆոնդային բորսայի հիմնական ցուցանիշները`Dow Jones, S&P, Nasdaq, կտրուկ աճել են հինգշաբթի՝ հուլիսի 2-ին, սակարկումների բացման ժամանակ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հունիսին ԱՄՆ շուկայում 1,5 միլիոնից ավելի աշխատատեղ է բացվել, քան սպասվում էր: Դա կապված է երկրում կարանտինի սահմանափակումների վերացման հետ:

Հունիսին հայտնվեցին 4 միլիոն 800 հազար նոր աշխատատեղեր: Սա 1939 թվականից տարվող վիճակագրության ամենամեծ աճն է: Մայիսին աշխատատեղերի թիվն աճել է գրեթե 2 միլիոն 700 հազարով: Գործազրկության մակարդակը մայիս ամսվա 13 տոկոսից ընկել է հունիս ամսվա համար միչեւ 11 տոկոսի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները