«Ջրահարսի» արձանը Կոպենհագենում կրկին վանդալների զոհ է դարձել

21:26   03 Հուլիս 2020    263

«Ջրահարսի» արձանը Կոպենհագենում կրկին վանդալների զոհ է դարձել։ Բրոնզե արձանի վրա ներկով գրել են «ռասիստ ձուկ» բառակապակցությունը։

Արձանը ստեղծվել է դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի պատվին: Այն գտնվում է Կոպենհագենի նավահանգստի մուտքի մոտ: «Ջրահարսը» հաճախ է վանդալների թիրախ դառնում, ովքեր ավելի վաղ գլխատել եւ ներկել էին արձանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մոննեապոլիսում աֆրիկացի ամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո ռասայական արդարության բողոքի ցույցերի լույսի ներքո բազմաթիվ արձանները եւ հուշարձաններ են վանդալների զոհ դառնում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները