Brent տեսակի նավթը մինչև 42,71 դոլար էժանացել է ԱՄՆ-ում վարակման նոր դեպքերի աճի ֆոնին

21:34   03 Հուլիս 2020    427

Նավթի գները հուլիսի 3-ին իջնում են պահանջարկի առումով երկյուղների պատճառով ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի արագ աճի ֆոնին:

Միացյալ Նահանգներում COVID-19-ով հիվանդացածների թվաքանակը հուլիսի 2-ին ավելացել է ռեկորդային տեմպերով՝ ավելի քան 50 հազարով, ընդ որում՝ բազմաթիվ նոր դեպքեր են գրանցվել խիտ բնակեցված հարավային նահանգներում, որոնք ԱՄՆ-ում բենզինի հիմնական սպառողներից մեկն են, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այդ մասին նշում են AxiCorp-ի փորձագետները: Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը ICE Futures լոնդոնյան սակարանում հուլիսի 3-ին Երևանի ժամանակով 09:00-ի դրությամբ բարելի դիմաց կազմել Է 42,71 դոլար, ինչը 0,43 դոլարով (1 տոկոս) էժան է նախորդ նստաշրջանի փակման պահի գնից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները