Զելենսկիի կինն առողջացել է կորոնավիրուսից

21:57   03 Հուլիս 2020    252

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի տիկինը՝ Ելենան, բուժվել է կորոնավիրուսից։ Այդ մասին հայտնել են երկրի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից։

Զելենսկայան դուրս է գրվել հիվանդանոցից, նրա ինքնազգացողությունը լավ է, սակայն տանը շարունակում է բուժվել երկկողմանի թոքաբորբից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ուկրաինայի նախագահի տիկնոջ մոտ կորոնավիրուսը հաստատվել էր հունիսի կեսին։ Նա հոսպիտալացվել էր։ Զելենսկիի եւ նրա երեխաների թեստերի արդյունքը բացասական էր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները