Samsung-ը պատահաբար ցույց է տվել նոր ֆլագմանային սմարթֆոնը

22:28   03 Հուլիս 2020    248

Samsung ընկերությունը կայքի ռուսերեն տարբերակում տեղադրել է Galaxy S 20 ֆլագմանային շարքի դեռեւս չներկայացված սմարթֆոնի լուսանկարները:

Լուսանկարներն, ամենայն հավանականությամբ, պատահականորեն են հրապարակվել: Դրանք հայտնվել են Galaxy Note 8 սմարթֆոնի էջում եւ մինչեւ հեռացվելը, կայքում են մնացել մեկ շաբաթից ավելի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

XDA developers պորտալի լրագրող Մաքս Վայնբախը նշել է, որ լուսանկարներում պատկերված էր Galaxy Note 20 Ultra բրոնզագույն մոդելը՝ ստիլուսով, որը հատուկ է Note շարքի սմարթֆոններին: Կադրի մեջ է հայտնվել նաեւ լրացուցիչ սենսորներով եռակի խցիկը:

Նախատեսված է այս հեռախոսը ներկայացնել ամռան վերջին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները