Իլոն Մասկը մեկ շաբաթվա ընթացքում հարստացել է 5,2 մլրդ դոլարով

10:07   04 Հուլիս 2020    151

Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկի անձնական կարողությունը մեկ շաբաթվա ընթացքում ավելացել է 5,2 մլրդ դոլարով և հասել 46,3 մլրդ դոլարի:

Այդ մասին հայտնում է Forbes -ը։ Պարբերականի փորձագետների հաշվարկներով՝ Մասկը հունիսի 26-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում զգալիորեն ավելացրել է իր կարողությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրան է պատկանում Էլեկտրամոբիլներ արտադրող Tesla ընկերության բաժնետոմսերի 13 տոկոսը, որոնց գնանշումները շարունակում են աճել Նյու Յորքի ֆոնդային բորսայում, իսկ շուկայական կապիտալիզացիան հասել է 224,5 միլիարդի․ այսպիսով Tesla-ն S&P 500 ինդեքսում շրջանցել է ներկայացված գրեթե բոլոր 500 ընկերություններին, ներառյալ՝ Ճապոնական ավտոմոբիլաշինական հսկա Toyota-ին։

Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում գործարարը բարձրացել է 9 հորիզոնականով՝ զբաղեցնելով 22-րդ հորիզոնականը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլոն-Մասկ  


Վերնագիրի այլ պիտակները