Դոնալդ Թրամփ կրտսերի ընկերուհին վարակվել է կորոնավիրուսով․ ԶԼՄ-ներ

12:52   04 Հուլիս 2020    185

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդու ընկերուհին՝ Քիմբերլի Գիլֆոյլը, վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրը Գիլֆոյլի ղեկավարած հանձնաժողովում:

Ըստ Թրամփի նախընտրական քարոզարշավի ֆինանսական կոմիտեի կադրերի բաժնի ղեկավար Սերջիո Գորի, Գիլֆոյլը մեկուսացվել է կորոնավիրուսի ախտորոշման թեստի դրական արդյունքները ստանալուց անմիջապես հետո: Բացի այդ, չեղարկվել են նրա բոլոր նախատեսված այցերը։

Նա նշել է, որ Գիլֆոյլն իրեն լավ է զգում, և հիվանդությունն ասիմպտոմատիկ է:

Ընդ որում, Դոնալդ Թրամփ կրտսերի հանձնած թեստի արդյունքը բացասական էր:

Նշվում է, որ թեստի արդյունքը Գիլֆոյլը ստացել է նախքան ԱՄՆ նախագահի հետ Ռաշմոր լեռ այցելելը:

Ընդ որում, ըստ աղբյուրի, վերջերս նա չի շփվել ԱՄՆ նախագահի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները