Լրանում է Հայաստանի ԶՈՒ կողմից փոքրիկ Զահրայի և նրա տատի սպանության երեք տարին

10:30   04 Հուլիս 2020    419

Այսօր՝ հուլիսի 4-ին, լրանում է Հայաստանի զինված ուժերի կողմից իրականացված ամենասարսափելի հանցագործություններից մեկի հերթական տարելիցը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, 2017 թվականի հուլիսի 4-ին մոտավորապես ժամը 20:40-ին Ադրբեջանի օկուպացված տարածքներում տեղակայված Հայաստանի զինված ուժերը 82 և 120 միլիմետրանոց ականանետերից և հաստոցային նռնականետերից գնդակոծության ենթարկեցին Ֆիզուլիի շրջանի Ալխանլը գյուղը:

Հայկական կողմի ձեռնարկած զինված սադրանքի արդյունքում զոհվեցին գյուղի բնակիչներ, 1967 թ. ծնված Սահիբա Գուլիևան և նրա թոռը՝ 2015 թ. ծնված Զահրա Գուլիևան:

Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտի 8-ին էլ հայ զինվորականների կողմից սպանվեց Աղդամի շրջանի Օրթա Գարվանդ գյուղի 9-ամյա բնակիչ Ֆարիզ Բադալովը: Նա հայկական կողմի արձակած գնդակից մահացու հրազենային վիրավորում ստացավ իրենց տան բակում խաղալիս:

Իսկ 2011 թվականի հուլիսի 14-ին զոհվեց 13-ամյա Այգուն Շահմալիևան: Նա գտել էր պայթուցիկով լի խաղալիք շնիկ, որը գետ էր բաց թողել հայկական կողմը: Աղջնակն այդ խաղալիքը տարել էր տուն, որտեղ էլ այն պայթել է:








Hayatsk.info

Հեշթեգներ: Զահրա   Ադրբեջան   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները