Ջրհեղեղ Ճապոնիայում. հաղորդվում է մի քանի զոհերի եւ տասնյակ կորածների մասին

13:23   04 Հուլիս 2020    164

Ճապոնիայի հարավում հորդառատ անձրեւները ջրհեղեղների ու սողանքների են հանգեցրել․ առնվազն երկու մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ անհայտ կորել են, հայտնում է Associated Press-ը:

Կումամոտո եւ Կագոշիմայի հարավային պրեֆեկտուրաների ավելի քան 75․000 բնակչի խնդրել են նախապատրաստվել տարհանման: Այնուամենայնիվ, տարհանումը պարտադիր չէ, եւ դեռ հայտնի չէ, թե քանի մարդ է լքել իրենց տները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ճապոնական NHK հեռուստաալիքը կադրեր է ցուցադրել, որոնցում երեւում է խորտակված Հիտոյոսի քաղաքը եւ մինչեւ պատուհանները ջրի մեջ հայտնված ավտոմեքենաները: Ըստ հեռուստաալիքի, անհետ կորել է 13 մարդ: Կումամոտո պրեֆեկտուրայի իշխանությունները հաղորդել են, որ դեռ հաշվարկել հասցված վնասի չափը:

Երկրի վարչապետ Շինձո Աբեի հրամանով անհայտ կորածներին փրկելու օպերատիվ խումբ է ձեւավորվել։ Նրա խոսքով՝ փրկարարական գործողություններին մասնակցելու համար մոբիլիզացվել է մինչեւ 10․000 զինծառայող։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները