Բրազիլիայի նախագահը վետո է դրել հասարակական վայրերում պարտադիր կերպով դիմակ կրելու մասին օրենքի վրա

13:40   04 Հուլիս 2020    190

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն վետո է դրել հասարակական վայրերում պարտադիր դիմակներ կրելու մասին օրենքի վրա, հայտնում է BBC News-ը:

Մասնավորապես, բրազիլացիներն այլեւս կարիք չեն ունենա դիմակներ կրել խանութներում, տաճարներում եւ դպրոցներում: Սոցիալական ցանցերում ուղիղ հեռարձակման ժամանակ Բոլսոնարուն հրաժարվել է լուրջ ճանաչել COVID-19-ի համավարակը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բոլսոնարուն մերժել էր այդ օրենսդրական նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ այս օրենքի ընդունումը կարող է սեփականության իրավունքի խախտման հանգեցնել: Նա նաեւ վետո է դրել բնակչության անապահով զանգվածին դիմակների պարտադիր բաժանման մասին օրենքի վրա։

Երկրի Կոնգրեսը 30 օր ժամանակ ունի՝ նախագահի կողմից դրված վետոյի չեղարկման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները