Չինաստանում 80 տոննա կեղծ ոսկու խարդախության գործ է բացահայտվել

15:16   04 Հուլիս 2020    207

Ոսկերչական իրերի չինական խոշոր արտադրող Wuhan Kingold Jewelry ընկերությունը բռնվել է վարկ ստանալու համար կեղծ ոսկե ձուլակտորների օգտագործման մեջ։

Այս մասին հաղորդում է «Վեդոմոստին»: Պարբերականի տվյալներով, ընկերությունը կեղծ ոսկու գրավադրմամբ վարկեր է վերցրել։ Վերջին մի քանի տարիների ընթացքում վարկերի ծավալը մոտ 2,8 միլիարդ դոլար է կազմել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խարդախությունները բացահայտվել են այն բանից հետո, երբ վարկատուներից մեկը՝ Dongguan Trust-ը, ժամանակին գումարը չի ստացել և որոշել է վաճառել ունեցվածքը: Առաջին հաղորդագրությունից հետո մյուս վարկատուները նույնպես սկսել են ստուգել ոսկին:

Նրանք պարզել են, որ ձուլակտորները պատրաստված են ոսկեջրված պղնձից: Ինչպես նշում է պարբերականը, ընդհանուր առմամբ, Wuhan Kingold Jewelry ընկերությունը 83 տոննա կեղծ ոսկի է ունեցել, ինչը Չինաստանի ոսկու պաշարների 4.2% – ն է կազմում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները