Լուկաշենկոն շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության տոնի առթիվ

18:02   04 Հուլիս 2020    219

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ անկախության տոնի առիթով իր գործընկեր Դոնալդ Թրամփին հղած շնորհավորական ուղերձում ընդգծել է Վաշինգտոնի հետ ամուր և կառուցողական հարաբերությունների կառուցման կարևորությունը՝ «հիմնված ընդհանուր արժեքների և առաջնահերթությունների վրա»։

Աղբյուրը մանրամասնում է, որ Լուկաշենկոն ուղերձում մասնավորապես հույս է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կամրապնդվեն` այդ թվում և տնտեսական ոլորտում, ինչի օրինակն է եղել «այս տարի ամերիկյան նավթահումքի պատմական մատակարարումը Բելառուս», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Մինսկում և Վաշինգտոնում դիվանագիտական ներկայացուցչության մակարդակի բարձրացումը կնպաստի համատեղ նախագծերի առավել արդյունավետ իրականացմանը։

Բելառուսի նախագահը Թրամփին քաջառողջություն, այս տարվա աշնանը նախատեսված նախագահական ընտրությունների հաջող անցկացում, իսկ ամերիկացի ժողովրդին՝ ժամանակավոր դժվարությունների շուտափույթ հաղթահարում, խաղաղություն, համաձայնություն և բարեկեցություն է մաղթել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները