Ղազախստանը դադարեցրել է ռուսական արտադրության «Ավենտա-Մ» թոքերի արհեստական օդափոխման սարքերի օգտագործումը

18:33   04 Հուլիս 2020    167

Ղազախստանում դադարեցրել են ռուսական արտադրության «Ավենտա-Մ» թոքերի արհեստական օդափոխման սարքերի օգտագործումը։

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի առողջապահության նախարարության ապրանքների և ծառայությունների որակի և անվտանգության վերահսկման հանձնաժողովի ղեկավար Թիմուր Սուլթանգազիևը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ սարքերն այլևս չօգտագործելու որոշման համար հիմք է ծառայել Փորձագիտության, դեղամիջոցների և բժշկական սարքերի ազգային կենտրոնից ստացված նամակը։

Հայտնի է, որ ՌԴ առողջապահության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսզդրավնադզոր» դաշնային ծառայությունը մայիսի 12-ին դադարեցրել է ապրիլի 1-ից արտադրվող «Ավենտա Մ» մոդելների շրջանառությունը։ Դրանք հիմնականում օգտագործվել են Մոսկվայում Սպասոկուկոցկիի անվան և Սանկտ Պետերբուրգում Սուրբ Գեորգիի քաղաքային հիվանդանոցներում, որտեղ մայիսի 9-ին և 12-ին հրդեհ էր տեղի ունեցել, որի հետևանքով 6 մարդ է մահացել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները