Ֆրանսիայում 1500 տարեկան կապարե սարկոֆագ է գտնվել

19:15   04 Հուլիս 2020    158

Կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտի մասնագետները Ֆրանսիայում անհայտ գերեզմաններ են հայտնաբերել:

Դա տեղի է ունեցել Օթեն քաղաքի գերեզմանատան պեղումների ժամանակ, որը գտնվում է Դիժոնից հարավ-արևմուտք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գտածոների մեջ կրկնակի սարկոֆագ է հայտնաբերվել: Մասնագետները քարե դագաղ են գտել, որի ներսում թաքնված է կապարե դագաղը: Ընդ որում, այն օդ չի թողնում, այդ պատճառով այն տարիներ շարունակ հերմետիկ փակված է մնացել։

Փորձագետների տվյալների համաձայն սարկոֆագը մոտավորապես 1,500 տարեկան է: Գիտնականները մտադիր են բացել այն: Նրանք ենթադրում են, որ ներսում ծիսական առարկաներ, ինչպես նաև հանգուցյալի հագուստները կարող են պահպանված լինել, գրում է Inrap կայքը։

Հնագետները ենթադրում են, որ դա կարող է Ամատորի գերեզմանը լինել, որը Օթենի առաջին եպիսկոպոսն էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները