Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «աշխարհի վրա երբևէ գոյություն ունեցած ամենաարդար և բացառիկ երկիրն է»

19:44   04 Հուլիս 2020    181

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Անկախության օրվա նախօրեին Ռաշմոր լեռան ազգային հուշահամալիրի մոտ ելույթի ժամանակ հայտնել ։

Նախագահի ամբողջական ելույթը հրապարակվել է նրա թվիթերյան պաշտոնական կայքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հայտնի է, որ չնայած կորոնավիրուսի համավարակի տարածմանը՝ միջոցառմանը մի քանի հազար մարդ է մասնակցել։

Նախագահը ելույթի ընթացքում քննադատական արտահայտություններ է հնչեցրել վերջերս երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում հուշարձաններն ավերողների հասցեին։

Թրամփի կարծիքով՝ նման «անխիղճ արշավի նպատակը պատմությունը ջնջելն է, հերոսներին վարկաբեկելը, արժեքները ոտնահարելը և երեխաներին կարծրատիպեր պարտադրելը»։ Նախագահը հայտարարել է, որ «ձախաթևյան մշակութային հեղափոխությանը» չի հաջողվի զրկել իրենց կենսակերպից կամ ազատությունից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Թրամփը նաև հայտնել է, որ ազգային հերոսների քանդակներով այգի ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրելու։

«Ես հայտարարում եմ մեր անցյալի հերոսների պատվին նոր հուշարձանների համալիրի ստեղծման մասին։ Ես հրամանագիր կստորագրեմ ամերիկյան հերոսների ազգային այգի ստեղծելու մասին, որտեղ կլինեն մեծագույն ամերիկացիների արձանները»,-հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Հարավային Դակոտա նահանգի Ռաշմոր լեռան ազգային հուշահամալիրի մոտ:

Թրամփի հրամանագրից հետևում է, որ «ամերիկյան հերոսների ազգային այգու» նախագծի իրականացման համար հատուկ աշխատանքային խումբ կստեղծվի Ներքին գործերի նախարարության միջոցների հաշվին, 60 օրվա ընթացքում խումբը նախագահին պետք է զեկուցի այգու ստեղծման վերաբերյալ իր առաջարկները։

Հրամանագրում նշվում են 31 քաղաքական գործիչների անուններ, այդ թվում՝ Ջոն Ադամսի, Սյուզան Էնթոնիի, Բենջամին Ֆրանկլինի, Ջեյմս Մեդիսոնի, Ռոնալդ Ռեյգանի, Ջորջ Վաշինգտոնի և այլոց հուշարձանները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները