COVID-19. Չինաստանում վարակվածության 3 նոր դեպք է գրանցվել

20:05   04 Հուլիս 2020    194

Աշխարհում COVID-19 նոր տիպի կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 220 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 529 հազարը: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 364 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 891 հազար 267 հաստատված դեպք կա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այստեղ մահացածների թիվը 132 հազար 112 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 545 հազար 458-ի, մահերինը՝ 63 հազար 295-ի:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 674 հազար 515 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 632 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 10 հազար 027 մարդ: 4-րդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 651 հազար 065-ի, մահերինը՝ 18 հազար 695-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները