Իրանի նախագահը պետհաստատություններին կարգադրել է չսպասարկել դիմակներ կրել հրաժարվող այցելուներին

20:42   04 Հուլիս 2020    186

Իրանի նախագահ Հասան Ռոհանին պետական հաստատություններին կարգադրել է հրաժարվել սպասարկել այն այցելուներին, ովքեր դիմակ չեն կրում:

Գործակալությունը նշում է, որ հասարակական վայրերում դիմակներ կրելը կդառնա այն խստագույն կանոններից մեկը, որը երկրում կներդրվի հուլիսի 5-ից կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ըստ Ռոհանիի՝ վաղվանից դիմակներ կրելը պարտադիր կդառնա։ Իրանի նախագահը շեշտել է, որ առանց դիմակների քաղաքացիները չեն սպասարկվելու որեւէ հաստատությունում, իսկ քաղաքացիական ծառայողներին արգելվելու է մուտք գործել գրասենյակներ առանց դիմակների:

Ռոհանին ընդգծել է, որ այս իրավիճակում դիմակ չկրելը մարդու իրավունքների ոտնահարում կհամարվի, իսկ COVID-19-ի կրողների հետ շփումների մասին տեղեկություններ ունեցող ցանկացած մարդ պետք է հայտնի այդ մասին։

Իրանում կորոնավիրուսից զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների, հասել է 11.200-ի, իսկ վարակվածների ընդհանուր թիվը 235429 է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները