Քադիրովը ներկա է գտնվել Նուրմագոմեդովի հոր հուղարկավորությանը

22:32   04 Հուլիս 2020    231

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը ներկա է գտնվել ՌԴ վաստակավոր մարզիչ Աբդուլմանափ Նուրմագոմեդովի հուղարկավորությանը:

Նշվում է, որ Չեչնիայի ղեկավարը ցավակցություն է հայտնել մարզիչի հարազատներին և մտերիմներին: Խաբիբն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Քադիրովին՝ հորը հարգելու և արարողությանը ներկա լինելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Խառը մարտարվեստների բացարձակ առաջնության չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը մահացել է հուլիսի 3-ին Մոսկվայում: Վերջինս կյանքից հեռացել է կյանքի 58-րդ տարում կորոնավիրուսային վարակով պայմանավորված բարդացումների պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները