Պուտինի զարմիկը պատրաստվում է ղեկավարել սեփական կուսակցությունը

09:03   05 Հուլիս 2020    164

ԱԴԾ նախկին աշխատակից, գործարար Ռոման Պուտինը, ով նախագահ Վլադիմիր Պուտինի զարմիկն է, պատրաստվում է ղեկավարել սեփական կուսակցությունը, հայտնում է МК-ն։

Ինչպես հաղորդվում է «Ժողովուրդը կոռուպցիայի դեմ» քաղաքական կուսակցության կայքում, հուլիսի 5-ի համագումարում նրան կնշանակեն կուսակցության առաջնորդ։ Նույն տեղում նշվում է, որ նա «հասարակական եւ քաղաքական գործունեության մեծ փորձ ունի», արդյունավետ գործարար է, ուստի նրա ղեկավարությամբ կուսակցությունը «հակակոռուպցիոն գործունեության զարգացման նոր խթան կստանա», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Քաղաքական շարժում ստեղծելու Պուտին-զարմիկի ծրագրերի մասին հայտնի է դարձել մարտին։ Տեղեկացվում է, որ կուսակցությունը ծրագրվում էր հիմնադրել «Գործի մարդիկ» շարժման բազայի վրա, որը դրանից ոչ շատ առաջ կազմակերպել էին բիզնեսի ներկայացուցիչները։ Այժմ կուսակցության կայքում տեղեկացվում է, որ Ռոման Պուտինը դրա շարքերն է ընդունվել հունիսի 21-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները