Սոմալիում պայթյուններ են որոտացել. առնվազն 6 մարդ զոհվել է

09:21   05 Հուլիս 2020    263

Սոմալիում որոտացած 2 պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, այդ թվում նաև՝ պայթյուններն իրականացրած մահապարտ-ահաբեկիչը, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդում է տեղական Garowe Online լրատվամիջոցը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում առնվազն 7 մարդ է վիրավորվել նավագանգստի մոտակայքում մահապարտ-ահաբեկչի մեքենայի պայթյունի հետևանքով: Մահապարտը մեքենայով մխրճվել էր հարկային ծառայության շենքի մեջ, ինչի հետևանքով միայն ինքն էր մահացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սոմալիի մեկ այլ հատվածում՝ Բայդաբո քաղաքում, առնվազն 5 քաղաքացիական անձ է մահացել, մի քանիսն էլ՝ վիրավորվել տեղի ունեցած մեկ այլ հարձակման հետևանքով:

Առաժմ հնչած պայթյունների համար ահաբեկչական որևէ խմբավորում դեռևս պատասխանատվություն չի ստանձնել: Տեղի ԶԼՄ հաղորդմամբ՝ պայթյունների հեղինակը «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորումն է, որը հաճախ է նմանատիպ գործողությունների դիմում Սոմալիում և սերտ կապեր ունի միջազգային ահաբեկչական «Ալ Քաիդա» խմբավորման հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սոմալի  


Վերնագիրի այլ պիտակները