Ուզբեկստանի իշխանությունները կրկին արգելափակել են «Ֆեյսբուքը»

09:47   05 Հուլիս 2020    220

Ուզբեկստանի իշխանությունները կրկին արգելափակել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը, հաղորդում է Regnum-ը:

Ըստ այդմ, վերջին օրերի ընթացքում ֆեյսբուքի օգտահաշիվները դանդաղ են վերբեռնվել, իսկ հուլիսի 3-ից արդեն սոցիալական ցանցը փաստացի չի գործում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քաղաքացիների ակտիվությունը որոշակի մտահոգություն է առաջացնում իշխանությունների համար, քանի որ սոցիալական ցանի էջերում օրեցօր շատանում են հրապարակումները պետական տարբեր մարմինների կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ:

Մասնավորապես, քաղաքացիների դժգոհությունն են հարուցում երկրի մեծ քաղաքաներում իրականացվող շինարարությունները, որոնց պատճառով կանաչ գոտիներ են ոչնչացվում, մանկական և սպորտային խաղահրապարակներ խլվում, ծառեր հատվում և ոչ միայն, մյուս կողմից՝ կարանտինային իրավիճակը, որի պատճառով զգալիորեն նվազել է քաղաքացիների եկամուտները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուզբեկստան  


Վերնագիրի այլ պիտակները