ՌԴ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 10 000-ը

10:15   05 Հուլիս 2020    278

Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հուլիսի 4-ի դրությամբ կազմել է 10 027 մարդ:

Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով նոր վիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբին:

Նշվում է, որ երկրում մահացել է «Քովիդ-19»-ով վարակվածների 1.49 տոկոսը, որը մոտավորապես երեք անգամ ավելի քիչ է, քան միջին ցուցանիշը ողջ աշխարհում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջին մեկ օրում արձանագրվել է մահվան 168 դեպք, իսկ նախորդ օրը՝ 176: Ռուսաստանում, շտաբի տվյալներով, հիվանդության գագաթնակետը գրանցվել է մայիսի վերջին շաբաթներին և հունիսի սկզբին:

Վիրուսի համաճարակի ողջ ընթացքում ՌԴ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 674 515 դեպք, որից 6632-ը՝ վերջին մեկօրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները