Իրանն ամերիկյան պատժամիջոցների հարցով բողոք է ներկայացրել Միջազգային դատարան

10:24   05 Հուլիս 2020    177

Իրանը Միացյալ Նահանգների դեմ բողոք է ներկայացրել Միջազգային դատարան՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում ամերիկյան պատժամիջոցների թողած բացասական հետևանքների պատճառով, հաղորդում է РИА Новости-ն:

«Հաշվի առնելով աննպատակ և մարդու իրավունքներին հակասող պատժամիջոցները, մարդու իրավուքների գծով տեղակալի առաջարկով Միջազգային դատարան բողոք ենք ներկայացրել՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածման վրա դրանց թողած բացասական ազդեցության պատճառով»,- հայտարարել է Իրանի նախագահի՝ իրավական հարցերով տեղակալ Լայա Ջոնեյդին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

2015թ-ին Իրանը և վեցնյակը՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, հայտարարել էին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ստորագրման մասին: Դրանով նախատեսվում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի կողմից միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց:

Սակայն 2018թ-ի մայիսին ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից և կրկին խիստ պատժամիջոցներ սահմանեց Իրանի նկատմամբ, Թեհրանն էլ հայտարարեց համաձայնագրով իր ստանձնած պարտավորություններից աստիճանական հրաժարման մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները