Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով առնվազն 18 մարդ զոհվել է, 7-ն անհետ կորած է համարվում

11:13   05 Հուլիս 2020    174

Ճապոնիայի հարավ-արևմուտքում ջրհեղեղի հետևանքով առնվազն 18 մարդ զոհվել է, 7-ն անհետ կորած է համարվում, մեկ մարդ էլ ՛անր վիճակով հոսպիտալացվել է, հաղորդում է ТАСС-ը:

Զոհերի մեծամասնությունը Կումամուրա բնակավայրի ծերանոցի բնակիչներն են կազմում. հաստատության շենքը ջրով է հեղեղվել: Փրկարարներին որոնողական աշխատանքների արդյունքում հաջողվել է 14 մարդու դի դուրս բերել ջրից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջին տվյալների համաձայն՝ Ճապոնիայի Կագոշիմա և Կումամոտո պրեֆեկտուրաներում ավելի քան 200 հազար մարդ տարհանման ցուցում է ստացել: Երկրի օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ տեղատարափ անձրևները կարող են հասնել ռեկորդային աստիճանի։ Նրանք բնակիչներին կոչ են անում ապահովել սեփական անվտանգությունը։

Հաղորդումներ են ստացվում գետերի վարարումների, հեղեղումների և սողանքների, ջրի տակ հայտնված տների և կամուրջների մասին: Որոշ շրջաններում տեղումների օրական քանակը հասնում է 200մմ-ի:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի որոշմամբ երկրի ցամաքային զինված ուժերի ավելի քան 10 հազար զինծառայող աղետի գոտի է ուղարկվել՝ տեղի փրկարարական ուժերին աջակցելու նպատակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները