Խորվաթիայում հուլիսի 5-ին խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

11:26   05 Հուլիս 2020    214

Այսօր` հուլիսի 5-ի առավոտյան Խորվաթիայում բացվել են ընտրատեղամասերը. երկրում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Խորվաթիայի Պետական ընտրական հանձնաժողովին:

Ընտրական հանձնաժողովը գրանցել է շուրջ 3,85 միլիոն ընտրողի, նրանք կքվեարկեն շուրջ 7000 ընտրատեղամասու երկրում և երկրի սահմաններից դուրս: Արտերկրում քվեարկությունը սկսվել է դեռևս հուլիսի 4-ին: Խորվաթիայի Սահմանադրական դատարանը հուլիսի 3-ին հայտարարել է, որ երկրի բոլոր քաղաքացիների, այդ թվում` կորոնավիրուսով վարակվածների համար պետք է ապահովվի քվեարկությանը մասնակցելու հնարավորությունը: Վարակվածները կքվեարկեն իրենց հարազատների միջոցով, որոնք տան կամ բնակարանի շեմին քվեաթերթիկները կփոխանցեն հանձնաժողովի ժամանած անդամներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մեզ մոտ շուր 800 ակտիվ հիվանդ կա, տվյալները հստակեցվում են: Ինքնամեկուսացման մեջ գտնվող մարդկանց շուրջ 10%-ը` 540 մարդ, հայտ է ներկայացրել, դա մեծ թիվ չէ: Մենք նրանց խնդրել էինք տեղեկացնել մինչև հինգշաբթի օրը, սակայն նրանք կարող են հայտ ներկայացնել ցանկացած ժամանակ, այդ թվում` քվեարկությունից մեկ օր առաջ և քվեարկության օրը, և այդ եպքում ընտրական հանձնաժողովը կապահովվի նրանց կամարտահայտումը»,-ազգային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ընտրական հանձնաժողովի ղեկավար Ջուրո Սեսսան:

Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 07:00-ից և բաց կլինեն մինչև 19:00-ն:

Ուսումնասիրությունների վերջին տվյալների համաձայն` խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար գլխավոր թեկնածուներն են երկրում իշշող, վարչապետ Անդրեյ Պլենկովիչի գլխավորած «Խորվաթական ժողովրդավարական համագործակցություն» աջ կենտրոնամետ կուսակցությունը, «Retsart» ընդդիմադիր կոալիցիան` երկրի նախագահ Զորան Միլանովիչի կողմից ղեկավարվող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ և աջ «Հայրենական շարժում» կուսակցությունը, որը գլխավորում է գործարար և երգիչ Միրոսլավ Շկորոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Խորվաթիա  


Վերնագիրի այլ պիտակները