ԱՀԿ-ն դադարեցնում է կորոնավիրուսի բուժման համար երեք դեղերի փորձարկումները

11:59   05 Հուլիս 2020    177

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դադարեցրել է հիդրօքսիքլորոքին, լոպինավիրի և ռիտոնավիրի փորձարկումը COVID-19 բուժման համար:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ փորձարկմանը մասնակցել են ավելի քան 4500 հիվանդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չորս ամսվա փորձարկումների ավարտից հետո ԱՀԿ փորձագետները նշել են, որ դեղամիջոցներից արդյունավետ է միայն ռեմդեսիվիրը:

ԱՀԿ-ի տվյալներով ՝ աշխարհում համաճարակի սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 10 922 324 դեպք, մահացել է 523 011 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները