«Առյուծի բաշ» հսկա մեդուզաները գրոհել են ԱՄՆ լողափերը

14:20   05 Հուլիս 2020    204

Միացյալ Նահանգների հյուսիս-արեւելքում որոշ լողափեր բախվել են ավելի մեծ սպառնալիքի, քան կորոնավիրուսի համավարակն է՝ դրանք գրավել են հսկա մեդուզաները, որոնք հայտնի են «Առյուծի բաշ» անունով, հայտնում է CNN-ը:

Մեդուզան, որի տրամագիծը կարող են հասնել մինչեւ 1,2 մետրի եւ ունի երկար շոշափուկներ, նկատվել է Մենից մինչեւ Մասաչուսեթս լողափերին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իր չափի պատճառով մեդուզայի այս տեսակը հատկապես վտանգավոր է լողորդների համար: Նրանց երկար շոշափուկները կարողանում են մարդուն խայթել նույնիսկ պատշաճ հեռավորությունից: Նշված լողափերի տարածքում տեղադրվում են նախազգուշացումներ բնակիչների եւ այցելուների համար:

Լողափերին տեղադրվել են կարմիր դրոշներ, որոնք տեղեկացնում են վտանգավոր ծովային կենդանիների առկայության մասին, ասվում է Մասաչուսեթսի Պաշտպանության եւ հանգստի վարչության թվիթում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները