Հնդկաստանի բնակիչը իր համար մոտ 4000 դոլարով կորոնավիրուսի դեմ ոսկե դիմակ է պատվիրել

17:59   05 Հուլիս 2020    240

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի բնակիչ Շանկար Կուրադեն «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ մոտ 4000 դոլարով պատվիրել է ոսկե պաշտպանիչ դիմակ եւ կրում է այն նոր կորոնավիրուսի պայմաններում:

«Ոսկե դիմակ պատրաստելու գաղափարը ծնվեց, երբ տեսա մի մարդու, որը արծաթե դիմակ ուներ: Քանի որ ես սիրում եմ ոսկին եւ ծանր ոսկե շղթաներ ու օղակներ կրել, որոշեցի, իսկ ինչո՞ւ ոսկե դիմակ չկրեմ: Այդ ժամանակ ես խնդրեցի տեղական ոսկերչին ինձ համար դիմակ պատրաստել: Այն կշռում է 5,5 ֆունտ (մոտ 2,5 կիլոգրամ - խմբ.), եւ արժի 289 000 ռուփի (մոտ 3870 դոլար - խմբ.)»,- ասել է Կուրադեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա հավելել է, որ դիմակը շնչելու համար փոքր անցքեր ունի: «Բայց, դրա արդյունավետության հետ կապված, մենք գիտենք, որ դիմակներն ինքնին բավարար չեն, պետք է պահպանել նաեւ հեռավորություն: Ուստի, ոսկե դիմակով դուրս գալով փողոց, ես նաեւ պատշաճ կերպով պահպանում եմ սոցիալական հեռավորությունը»,- նշել է Կուրադեն:

Նրա խոսքերով՝ դիմակը գրավել է տեղի բնակիչների եւ լրատվամիջոցների մեծ ուշադրությունը: «Ես ուշադրության կենտրոնում հայտնվեցի, երբ ոսկե դիմակով դուրս եկա փողոց: Թեեւ ոսկու հանդեպ իմ ընտանիքի կիրքը լավ հայտնի է այս տարածաշրջանում, ոսկե դիմակը բոլորովին նոր բան է, որի պատճառով մարդիկ հետաքրքրասիրություն են դրսեւորում»,- հավելել է նա:

Հնդկաստանի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 648 315 մարդ, որից 394 433-ը ապաքինվել է, 18 655-ը՝ մահացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները