Հորդանան ժամանող օտարերկրացիները պետք է կրեն էլեկտրոնային թեւնոցներ

18:05   05 Հուլիս 2020    202

Հուլիսի 4-ից Հորդանանում թագավորություն ժամանող օտարերկրացիները պետք է կրեն տրամադրված էլեկտրոնային թեւնոցները, որպեսզի ապահովվի կարանտինի ռեժիմի պահպանումը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդում է Arab News-ը։

Բոլոր օտարերկրացի քաղաքացիները, որոնք ժամանում են Հորդանան, պարտադիր գտնվում են 14-օրյա կարանտինում հյուրանոցներում, որոնք իշխանությունները ընտրել են Մեռյալ ծովի ափին՝ մայրաքաղաքից դեպի արեւմուտք։ Այնուհետեւ նրանք ինքնուրույն պետք է մեկուսանան տանը կամ ուրիշ հյուրանոցում։

Երկրում կիրառվում են խիստ միջոցներ, այդ թվում՝ պարետային ժամ, անօդաչու թռչող սարքեր հեռավորությունը պահպանելու փաստին հետեւելու համար։ Հուլիսի սկզբում Հորդանանի իշխանությունները փոքր-ինչ մեղմել էին ռեժիմը։

Ներկայում Հորդանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1147 դեպք, ինչպես նաեւ տասը մահ, հաղորդում է ՄԿ-ը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հորդանան  


Վերնագիրի այլ պիտակները