Չինաստանը կորոնավիրուսի նմուշները պահել է ավելի քան վեց տարի. The Sunday Times

19:31   05 Հուլիս 2020    191

Չինաստանի Վուհանի վիրուսաբանության ինստիտուտը կորոնավիրուսի նմուշները պահել է 2012թ.-ից, գրում է բրիտանական The Sunday Times պարբերականը:

Հղում անելով երկու չինացի բժիշկների աշխատություններին՝ պարբերականը պնդում է, որ 2012թ.-ին մեկ շաբաթվա ընթացքում ծանր թոքաբորբով վեց մարդ է հոպիտալացվել: Բոլոր հիվանդներն աշխատում էին լքված պղնձի հանքավայրում, որը մաքրում էին չղջիկների արտաթորանքից: Հիվանդները ունեցել են SARS-CoV-1 կորոնավիրուսին բրորոշ ախտանշաններ, որի բռնկումը տեղի է ունեցել 2000-ականների սկզբին 26 երկրներում:

Ավելի ուշ հիվանդներից երեքը մահացել են, իսկ չորսի օրգանիզմում հակամարմիններ են հայտնաբերվել անհայտ, բայց SARS-CoV-1-ին նման կորոնավիրուսի նկատմամբ:

Չինացի գիտնականներն ուսումնասիրել են հանքը և չղջիկների արտաթորանքում բազմաթիվ կորոնավիրուսներ են հայտնաբերել, այդ թվում և SARS-CoV-1-ին նման նոր շտամ:

Վերջին ամիսներին լայնորեն տարածվում է այն տեսությունը, որ նոր վիրուսն արհեստականորեն ստեղծվել է Վուհանի համալսարանում և տարածվել լաբորատորիայի կողմից թույլ տրված սխալի հետևանքով: Չինաստանը հերքում է այս վարկածը:

Չինաստանի իշխանությունները Վուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին հայտարարեցին 2019-ի դեկտեմբերի 31-ին: Հիվանդության հարուցիչը նոր տիպի SARS-CoV-2 կորոնավիրուսն էր: Ավելի ուշ, մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց նոր կորոնավիրուսային համավարակի բռնկման մասին: Աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 11 միլիոնը, մահացել է ավելի քան կես միլիոն մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները